ՊԱՅՄԱՆԱԳԻՐ №
(ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրման մասին)

ք․Երևան

,,ԴԳՍ սիստեմս,, ՍՊԸ այսուհետ՝ «Պատվիրատու» ի դեմս՝ տնօրեն Գուրգեն Մկրտչյանի որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից և



(կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

այսուհետ «Փոխադրող», ի դեմս՝



(պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է



(կանոնադրության, լիազորագրի և այլնի)

հիման վրա մյուս կողմից, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին։

Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները

Պատվիրատու - իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, որը սույն Պայմանագրով նախատեսված կարգով Հայտով դիմել է Փոխադրողին
Փոխադրող – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Պատվիրատուի Հայտի հիման վրա, վերջինիս հաշվին և օգտին կատարում է սույն Պայմանագրով նախատեսված գործողությունները
Հայտ - Պատվիրատուի կողմից ակնկալվող գործողությունների ամբողջությունն ամրագրող փաստաթուղթ, որը պետք է ուղարկվի Փոխադրողին սույն Պայմանագրով սահմանված կարգով

  1. Պայմանագրի առարկան
    1. Պայմանագրով Փոխադրողը պարտավորվում է Պատվիրատուի հաշվին իրականացնել Պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռի փոխադրումը սույն Պայմանագրով սահմանված կարգով, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վճարը։
    2. Բեռի քանակը և տեսակը, երթուղիները, բեռն ուղարկողները և ստացողները, բեռնատարի տրամադրման գրաֆիկը, բեռնափոխադրման ժամկետները, բեռնափոխադրման վճարը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունները գրավոր հաստատվում են Կողմերի կողմից յուրաքանչյուր փոխադրումից/փոխադրումներից առաջ բեռնափոխադրման Հայտում կամ DGS systems համակարգի միջոցով, որը համարվում է Պայմանագրի անբաժան մասը։
  2. Աշխատանքի նկարագրություն
    1. Պատվիրատուն պատվիրում է, իսկ Փոխադրողն ավտոմոբիլային տրանսպորտով իրականացնում է Պատվիրատուի բեռների փոխադրումը։
    2. Փոխադրման սկիզբ է համարվում Փոխադրողի տրանսպորտային միջոցները Պատվիրատուի բեռի բարձման վայր տրամադրելու օրը։
    3. Փոխադրման ավարտ է համարվում Պատվիրատուի բեռի ժամանումը պայմանավորված վերջնական վայր։
  3. Պայմանագրի ընդհանուր պայմանները
    1. Համաձայն Պայմանագրի՝ Փոխադրողն ըստ Հայտերի կազմակերպում է մեքենաներով բեռնափոխադրումներ և հաշվարկներ է կատարում տրանսպորտային ընթացակարգի բոլոր մասնակիցների հետ։
    2. Կոնկրետ փոխադրումների իրականացման պայմանները, ինչպես նաև բեռնափոխադրումների կատարման համար անհրաժեշտ գործողությունները համաձայնեցվում են երկկողմանի Հայտերով։ Հայտը կազմում է Պայմանագրի անբաժանելի մասը։ Պայմանագրի պայմանների պարզաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում պետք է առաջնորդվել Հայտում ներկայացված պայմաններով։ Կողմերի միջև ֆաքսիմելային և հաղորդակցության այլ միջոցներով ստացված փաստաթղթերի կրկնօրինակներն ունեն իրավաբանական ուժ։ Հայտը համարվում է հաստատված, եթե այն ստորագրված է Կողմերի կողմից և վավերացված է նրանց կնիքով(առկայության դեպքում) կամ հաստատված է DGS systems համակարգի միջոցով։
    3. Պատվիրատուն պարտավոր է Փոխադրողին ներկայացնել կամ հանձնել բեռն ուղեկցող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
    4. Յուրաքանչյուր բեռնափոխադրման փաստը, ինչպես նաև Կողմերի միջև փոխադարձ հաշվարկները հաստատվում են կատարված աշխատանքների ընդունման-հանձնման համապատասխան ակտով։
    5. Կողմերն իրենց գործունեության ժամանակ պետք է առաջնորդվեն սույն Պայմանագրի դրույթներով, մաքսային օրենսդրությամբ, Միջազգային բեռնափոխադրումների համաձայնագրով, Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայով (CMR), Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին ՀՀ օրենքով, Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին Եվրոպական համաձայնագրով (ЕСТР), ինչպես նաև այն երկրների օրենսդրությամբ, որոնց տարածքով իրականացվում է բեռնափոխադրումը։
    6. Բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքները բեռի մեկնելու/ժամանելու վայրերում իրականացնում է Պատվիրատուն՝ իր հաշվին։
    7. Բեռի գնային հարցումը Փոխադրողի կողմից հաստատվելուց հետո Հայտը համարվում է ընդունված։
  4. Բեռնափոխադրման կազմակերպման և իրականացման կարգը
    1. Պատվիրատուն բեռնափոխադրման նախօրյակին՝ 24 ժամից ոչ ուշ, պարտավոր է Փոխադրողին ներկայացնել (հնարավոր է նաև ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ DGS systems համակարգի միջոցով) բեռնափոխադրման հայտը (այսուհետ՝ Հայտ) վավերացված Պատվիրատուի կնիքով, որում նշված են փոխադրման իրականացման անհրաժեշտ տվյալները (երթուղին, ավտոմեքենաների քանակը, բեռի անվանումը, քաշը, ծավալը, բեռնման ամիսը, ամսաթիվը, ժամը, բեռնաբարձման և բեռնաթափման վայրերի հասցեները, մաքսային ձևակերպումը, ուղարկողի և ստացողի անունները/անվանումները, բեռնման և բեռնաթափման համար պատասխանատուների տվյալները, հեռախոսահամարները, սահմանի հատումը, բեռնափոխադրման ժամկետը, բեռնափոխադրման վճարը, վճարման կարգն ու պայմանները, անհրաժեշտ հատուկ պայմանները և ալյն)։
    2. Պատվիրատուի կողմից Հայտը Փոխադրողին ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում Փոխադրողը Պատվիրատուին պետք է տեղեկացնի բեռնափոխադրման կազմակերպման ժամկետների մասին։ Պատվիրատուի ներկայացրած Հայտի հետ Փոխադրողի համաձայնությունն արտահայտվում է վերջինիս կողմից Հայտը կնքելով և Պատվիրատուին ուղարկելով (հնարավոր է նաև ֆաքսով, էլեկտրոնային փոստով) կամ DGS systems համակարգի միջոցով հաստատելով։ Եթե Հայտն ուղարկվել է DGS systems համակարգի միջոցով, ապա Փոխադրողի կողմից 1 ժամվա ընթացքում պատասխանի բացակայությունը համարվում է բեռնափոխադրման կազմակերպման անհնարինություն։ Հայտն ուղարկելու այլ դեպքերում մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը Փոխադրողի կողմից պատասխանի բացակայությունը համարվում է բեռնափոխադրման կազմակերպման անհնարինություն։
    3. Մեքենան բարձման վայր պետք է ժամանի մինչև բարձման օրը ժամը 9:00-ն, եթե այլ բան նախատեսված չէ Հայտում:
    4. Եթե բարձման ժամանակ առաջանում են տարաձայնություններ բարձման ձևերի և/ կամ փաթեթավորման վերաբերյալ, որը կարող է դառնալ փոխադրման ժամանակ բեռի վնասման պատճառ, ապա Փոխադրողը պետք է այդ մասին անհապաղ տեղյակ պահի Պատվիրատուին՝ ուղարկելով խնդիրը հավաստող նկարները և սպասել Պատվիրատուի պատասխանին:
    5. Եթե փոխադրումն իրականացվում DGS systems համակարգի միջոցով Բեռնաբարձման վայր ժամանելուց հետո վարորդն իր ծրագրի ընթացիկ փոխադրումներ բաժնում պետք է նշի, որ մեքենան տեղում է, իսկ բեռը բարձելուց և փաստաթղթերը տալուց հետո նշում է, որ սկսում է փոխադրումը։ Հետագայում ժամկտների հաշվարկման հիմք են հանդիսանում վերը նշված նշումները։
    6. Բարձման և բեռնաթափման համար տրամադրվում է 48 ժամ ժամանակ՝ սկսած ավտոմեքենայի ժամանելու պահից, եթե ավտոմեքենան ժամանելու է մինչև տվյալ օրվա 9։00-ն կամ Հայտում նշված ժամկետը։ Իսկ եթե մեքենան բեռնաբարձման կամ բեռնաթափման վայր է ժամանել տվյալ օրվա ժամը 9։00-ից կամ Հայտում նշված ժամանակից հետո, ապա 48 ժամի հաշվարկն սկսվում է ավտոմեքենայի ժամանելուն հաջորդող օրվա 9։00-ից։
    7. Բեռնաբարձման կամ բեռնաթափման ժամկետը 48 ժամից ավելի ուշացնելու դեպքում Պատվիրատուն/Փոխադրողը (կախված այն հանգամանքից, թե ուշացումն ում մեղքով է տեղի ունեցել) պարտավոր է ուշացված յուրաքանչյուր ամբողջական օրվա համար մյուս կողմին վճարել տուժանք՝ 35․000 ՀՀ դրամի չափով։ Ուշացման ժամկետի հաշվարկի մեջ ոչ աշխատանքային և տոն օրերը չեն ներառվում, եթե մեքենան մոտեցել է դրանց նախորդող աշխատանքային օրը։
    8. Եթե Փոխադրողը փոխադրման համար անհրաժեշտ ավտոմեքենաները սահմանված ժամկետում չի ներկայացնում բեռնաբարձման կամ բեռնաթափման վայր, ապա պարտավոր է Պատվիրատուին վճարել տուժանք՝ 60․000 ՀՀ դրամի չափով։ 24 ժամից ավելի ուշացնելու դեպքում համարվում է, որ Փոխադրողը հրաժարվել է հաստատված Հայտից։
    9. Եթե Փոխադրողը հրաժարվում է հաստատված Հայտից, ապա պարտավոր է Պատվիրատուին վճարել տուժանք՝ փոխադրման գնի 50%-ի չափով։
    10. Բեռնաթափումից հետո վարորդը նշում է բեռնափոխադրման ավարտի մասին, որից հետո պետք է ներկայացվի հաշիվ՝ վճարումն իրականացնելու համար։
  5. Պայմանագրի գինը
    1. Պայմանագրի ընդհանուր արժեքը ձևավորվում է առանձին բեռնափոխադրումների արժեքներից։
    2. Պայմանագրի վճարման արժույթն է ՀՀ դրամը, ինչպես նաև ­­արտարժույթը։
    3. Բեռնափոխադրման արժեքն ըստ տրանսպորտային միջոցի մեկ կամ մի քանի միավորների՝ ներկայացվում է Փոխադրողի կողմից Պայմանագրին կից՝ Հայտում և/կամ DGS systems համակարգում։
    4. Պայմանագրի հետ կապված բոլոր վճարումները կատարվում են բանկային փոխանցման միջոցով Պատվիրատուի հաշվեհամարից Փոխադրողի հաշվեհամարին։ Վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված, երբ ֆինանսական միջոցները մուտքագրվում են փոխադրողի համապատասխան բանկային հաշվեհամարին։
    5. Բանկային փոխանցման հետ կապված բոլոր ծախսերը վճարում է Պատվիրատուն։
    6. Պատվիրատուն իրավունք ունի չվճարելու կամ պահել վճարման ենթակա ցանկացած գումար՝ Փոխադրողին ներկայացված որևէ պահանջի պատճառով։
    7. Բեռնափոխադրման վճարը վճարվում է փոխադրումն ավարտելուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
    1. Պատվիրատուի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
      1. Պատվիրատուն իրավունք ունի ցակացած պահի ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն բեռի գտնվելու վայրի և վիճակի վերաբերյալ։
      2. Պատվիրատուն պարտավոր է ապահովել բեռի պատշաճ փաթեթավորումը, նրա տեղավորումը և ամրացումը բեռի համար նախատեսված բաժիններում՝ համաձայն ընդունված նորմերի՝ բացառելով ինչպես բեռի, այնպես էլ փոխադրողի տրանսպորտային միջոցների վնասվածությունը։
      3. Պատվիրատուն պատասխանատվությոն չի կրում ավտոմոբիլային տրանսպորտի սռնիների գերծանրաբեռնվածության պատճառով փոխադրողի կրած վնասների համար, բացառությամբ եթե փոխադրողը բարձման ժամանակ տեղեկացրել է սռնիների ծանրաբեռնվածության հնարավոր ռիկսի մասին, սակայն պատվիրատուն միջոցներ չի ձեռնարկել ուղղում կատարելու համար։
      4. Պատվիրատուն պարտավոր է իրականացնել բեռի համապատասխան մաքսային ձևակերպումները, բեռնաբարձման, բեռնաթափման աշխատանքները՝ տրանսպորտային միջոցը տրամադրվելուց հետո 48 ժամվա ընթացքում, բացառությամբ առաջին ոչ աշխատանքային և տոն օրերի։
      5. Նախորդ կետում նշված պարտականությունների չկատարման դեպքում Պատվիրատուն պարտավոր է Փոխադրողին վճարել տուժանք՝ 35․000 ՀՀ դրամի չափով։
      6. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել է Կողմերի կողմից հաստատված (կնքված) Հայտից բեռնափոխադրումն սկսելուց առնվազն մինչև 24 ժամ առաջ։
      7. Պատվիրատուն կարող է իրականացնել բեռի պարտադիր ամբողջական ապահովագրումն ամբողջ երթուղու համար։
      8. Եթե Պատվիրատուն խախտում է վճարման սահմանված ժամկետը, ապա պարտավոր է Փոխադրողին վճարել տուժանք՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար փոխադրման արժեքի 0․1%-ի չափով։
      9. Պատվիրատուն պարտավոր է Փոխադրողին տեղեկացնել բեռի հատուկ պայմանների մասին (դրանց առկայության դեպքում), հակառակ դեպքում փոխադրումն իրականացվում է Փոխադրողի համար սովորական եղանակով։
      10. Այն դեպքում, երբ Պատվիրատուն բեռի բարձման կամ բեռնաթափման հասցեն համապատասխան Հայտում սխալ է հայտնել, Պատվիրատուն պարտավոր է Փոխադրողին վճարել նրա կրած լրացուցիչ ծախսերը։
      11. Այն դեպքում, երբ Պատվիրատուի բեռի քաշը գերազանցում է Հայտում նախատեսվածը, Պատվիրատուն պարտավոր է փոխհատուցել Փոխադրողի փաստացի կրած բոլոր վնասները։
      12. Պատվիրատուն պատասխանատվություն չի կրում փաստաթղթային անճշտությունների պատճառով առաջացած վնասների համար, եթե դրանք հնարավոր էր նկատել փաստաթղթերը վարորդին հանձնելու պահին և/կամ նկատվել են կամ չեն զգուշացվել Պատվիրատուին։
      13. Պատվիրատուն պարտավորվում է կազմակերպել վարորդի անարգել մուտքը բեռի բարձման/բեռնաթափման վայր՝ հակառակ դեպքում փոխադրողը ոչ մի պատասխանատվություն չի կրում բեռի պակասորդի համար։
      14. Միջազգային բեռնափոխադրում իրականացնելու ժամանակ ապահովել բեռների մաքսային զննումը (CMR և TIR-CARNET, ապրանքատրանսպորտային ապրանքագրերի և բեռների համար այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, որոնք կապահովեն անարգել անցում ուղարկող, ստացող և տրանզիտային երկրների պետական սահմաններով) 48 ժամվա ընթացքում՝ մեքենան բարձման համար տրամադրելու պահից սկսած։
      15. Բեռների վերահասցեավորման կամ Հայտի պայմանների փոփոխության դեպքում մեքենաների հավելյալ անցած ճանապարհը վճարվում է երկկողմ համաձայնությամբ որոշված սակագնով։
    2. Փոխադրողի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
      1. Փոխադրողը պարտավորվում է տրամադրել Պատվիրատուին տեխնիկապես սարքին և բեռնափոխադրումների միջազգային նորմերին համապատասխանող տրանսպորտային փոխադրամիջոցներ։
      2. Երրորդ կողմի պատճառով բեռի պահպանության խախտման դեպքում Փոխադրողը պարտավորվում է տեղեկացնել Պատվիրատուին՝ միաժամանակ նախաձեռնելով բոլոր հնարավոր քայլերը՝ փաստացի վնասը ֆիքսելու համար։
      3. Փոխադրողը պարտավորվում է տեղեկացնել Պատվիրատուին ճանապարհին բեռի ուշացման, պատահարների և այլ չնախատեսված իրավիճակների մասին, որոնք արգելք են հանդիսանում պատվերը ժամանակին կատարելու համար։
      4. Հնարավորության դեպքում Փոխադրողը պարտավորվում է ապահովել փաստաթղթերով, որոնք հիմնավորում են բեռի առաքումը խոչընդոտող տեղի ունեցած պարապուրդը սահմանային անցումներում, ջրային փոխադրման վայրերում, ստուգման և զննման այլ կետերում։
      5. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռնափոխադրման ժամկետների խախտման համար։ Ուշացման յուրաքանչյուր օրվա համար Փոխադրողը Պատվիրատուին պարտավոր է վճարել տուժանք՝ ուշացված յուրաքանչյուր օրվա համար 35․000 ՀՀ դրամի չափով կամ դրան համարժեք արտարժույթով, սակայն ոչ ավելի քան 5 (հինգ) օրվա համար, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
        * ժամկետների խախտումը չի առաջացել Փոխադրողի մեղքով, որը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթերով, որոնք հիմնավորում են բեռի փոխադրման ժամկետների խախտման պատճառը սահմանային անցակետերում և այլ ստուգման կետերում
        * փոխադրողը նախապես գրավոր զգուշացրել է Պատվիրատուին փոխադրման ժամկետների հնարավոր խախտման վերաբերյալ՝ նշելով պատճառները
        * առկա է եղել անհաղթահարելի ուժ կամ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ իրավիճակ։
      6. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել փոխադրման համար այն ընդունելուց հետո՝ մինչև բեռն ստացողին հանձնելը, եթե չի ապացուցում, որ այն տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել կամ կանխարգելել։
      7. Բեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը Փոխադրողը հատուցում է՝
        ա) բեռի կորստի կամ պակասորդի դեպքում՝ կորած կամ պակասած բեռի արժեքի չափով
        բ) բեռի վնասվածքի դեպքում այն գումարի չափով, որով նվազել է բեռի արժեքը, իսկ վնասվածքի վերակագնման անհնարինության դեպքում՝ բեռի ամբողջ արժեքի չափով,
        գ) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կորստի դեպքում՝ հայտարարված արժեքի չափով։
        Բեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված գնից, իսկ հաշվում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում՝ այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։
      8. Բեռի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ Փոխադրողն առաքողին վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած կամ վնասված բեռի փոխադրման համար։
      9. Հաստատված պատվերից հրաժարվելու դեպքում փոխադրողը վճարում է տուժանք՝ փոխադրման արժեքի 50 %-ի չափով։
      10. Ոչ առևտրային նպատակով տեղափոխվող անհատական(անձանական) բեռների, թույլատրելի ապրանքացուցակի և դրանց քանակների, ինչպես նաև փաստաթղթային ձևակերպումների ցանկացած խախտումների համար Պատվիրատուն պատասխանատվություն չի կրում:
      11. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով առաջացած նորմերի կամ օրենքների խախտումների համար։
      12. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում բեռի վերաբերյալ փաստաթղթերի թերությունների կամ անճշտությունների համար։
  7. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
    1. Կողմերը սույն Պայմանագրով սահմանված պարտականությունները մասնակի կամ ամբողջական չկատարելու համար ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտականությունների պատշաճ կատարումը հնարավոր չէր անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, այսինքն՝ արտակարգ և անհաղթահարելի հանգամանքների դեպքում՝ հրդեհ, բնական աղետ, պատերազմ կամ ռազմական գործողություններ, ձյան հոսք, շրջափակում, հափշտակություններ, պետական մարմինների կողմից ընդունված ակտեր և արգելող գործողություններ, արտահանման կամ ներմուծման արգելում, ավտոճանապարհների ժամանակավոր փակում, ավտոճանապարհներով երթևեկության անհնարինություն։
    2. Վերը նշված հանգամանքների առկայության և դրանց շարունակության ապացույց են հանդիսանում փաստաթղթերը, որոնք կտրվեն համապատասխան իրավասու մարմինների կամ համապատասխան Առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
    3. Այն դեպքում, երբ այդ հանգամանքները շարունակվում են մեկ ամսից ավելի, սույն Պայմանագրի յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հրաժարվելու Պայմանագրի հետագա կատարումից, եթե փոխադարձ համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։ Այս դեպքում Կողմերից ոչ մեկն իրավունք չունի մյուս կողմից պահանջելու վնասների փոխհատուցում։
    4. Կողմը, որը չի կարողանում իրականացնել իր պարտականությունն ըստ Պայամանագրի՝ պետք է այդ մասին տեղյակ պահի մյուս կողմին ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ պայմանների ի հայտ գալուց հետո՝ 24 (քսանչորս) ժամվա ընթացքում։
  8. Վեճերի լուծման կարգը
    1. Սույն Պայմանագիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
    2. Սույն Պայմանագրի վերաբերյալ ծագած բոլոր վեճերը և հակասությունները, որոնք հնարավոր չէ լուծել փոխզիջումների տարբերակով, ենթակա են ՀՀ դատարանների լուծմանը։
    3. Սույն Պայմանագրով չկարգավորված հարաբերություններում Կողմերը ղեկավարվում են ՀՀ գործող օրենսդրությամբ և CMR կոնվենցիայով։
  9. Եզրափակիչ դրույթներ
    1. Սույն Պայմանագրում ցանկացած փոփոխությունները կամ լրացումները վավեր են համարվում միայն այն դեպքում, եթե ներկայացվել են գրավոր և ստորագրվել են Կողմերի կողմից։
    2. Կողմերից որևէ մեկը չի կարող փոխանցել սույն Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված իր իրավունքներն ու պարտականությունները երրորդ անձին՝ առանց սույն Պայմանագրի մյուս Կողմի գրավոր հաստատված համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ Փոխադրողն իր պարտականությունների իրականացման նպատակով բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու համար ներգրավում է այլ անձանց տրանսպորտային միջոցները։
    3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև բեռի փոխադրման համար սահմանված վճարը վճարելու պահը։
    4. Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից 30 (երեսուն) օր առաջ՝ նախապես գրավոր մյուս Կողմին ծանուցելու պայմանով։ Պայմանագրի լուծումը չի ազատում կողմերին մինչև լուծման վերաբերյալ ծանուցումն առաջացած պարտականությունների կատարումից։
    5. Սույն Պայմանագրի Կողմերը, ստորագրելով այս Պայմանագիրը, երաշխավորում են, որ իրավաբանական անձի կանոնադրությամբ նրանք օժտված են բոլոր անհրաժեշտ լիազորություններով, որպեսզի ստորագրեն, կնքեն, երկարացնեն պայմանագրի ժամկետները, լուծեն, կնքեն համաձայնագրեր կամ կատարեն փոփոխություններ իրավաբանական անձի անունից՝ կապված սույն Պայմանագրի հետ։ Կողմերը երաշխավորում են, որ վերոնշյալ գործողություններից ոչ մեկը չի հակասում իրավաբանական անձի կանոնադրությանը, որի ներկայացուցիչները նրանք համարվում են։ Այն դեպքում, երբ սույն Պայմանագիրը ստորագրող կամ Պայմանագրի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ ստորագրող Կողմը չունի համապատասխան լիազորություններ, ապա ստորագրող Կողմն անձամբ կրում է նյութական պատասխանատվություն և պարտավոր է փոխհատուցել մյուս Կողմին պատճառած բոլոր վնասները։
    6. Կողմերը համաձայնում են, որ Պայմանագիրը, այդ թվում Պայմանագրին վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ, որը կնքվել և ստորագրվել է Կողմերի կողմից և փոխանցվել է ֆաքսիմիլային կամ էլեկտրոնային փոստով, ունի իրավաբանական ուժ և որպես ապացույց կարող է ներկայացվել դատարանում։
    7. Բեռնափոխադրումներն իրականացվում են բեռնատար ավտոմեքենաներով ավտոճանապարհներով, եթե այլ բան սահմանված չէ պատվեր հայտում։
    8. Պայմանագիրը կնքված է հայերենով երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։ DGS systems համակարգով հաստատված Հայտն ունի Պայմանագրի ուժ և հավասարեցվում է գրավոր Պայմանագրին։
  10. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
    Պատվիրատու Փոխադրող
    ,, ԴԳՍ ՍԻՍՏԵՄՍ,, ՍՊԸ
    ք․Երևան Գյուլբենկյան շ․34ա, բն40
    Հ/Հ ,,Ամերիաբանկ,, ՓԲԸ 1570057665200101
    ՀՎՀՀ՝00210415
    Տնօրեն՝ Գուրգեն Մկրտչյան