Ծրագրի կանոններ
-
Սույնով հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված ինֆորամցիա լիարժեք է և ճիշտ:
-
Գինը ներկայացվում է ԱՄՆ դոլարով:
-
Հետագայում հաշիվներ դուրս են գրվելու Ամերիաբանկի տվյալ օրվա (բեռնաթափման) վաճառքի կուրսով:
-
Բարձման հասցեն մուտքագրելիս անհրաժեշտ է որպիսի մուտքագրվի ամբողջական հասցեն:
-
Բեռնափոխադրման պատվեր մուտքագրելիս հարկավոր է նշել բոլոր չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրումը առանց խոչընդոտների կազմակերպելու համար:
-
Պատվերի մուտքից հետո պետք է սպասել մինչև Ձեր կողմից նշված ժամկետը ավարտը, սակայն ընթացիկ գինը ցանկացած պահի կարող եք հաստատել:
-
Ձեր կողմից գնի հաստատումից հետո անհրաժեշտ է փոխադրողի հաստատումը, որից հետո համարվում է պատվերը հաստատված:
-
Մինչև մեքենայի բարձման վայր ժամանելը հնարավոր է չեղարկել պատվերը (համաձայն պայմանագրի) միայն լուրջ հիմնավորումների դեպքում՝ մի քանի անգամ կրկնվելու դեպքում դուք կհեռացվեք համակարգից:
-
Բարձման վայրում պատասխանատու աշխատակիցների կոնտակտային համարները կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերը, կարիք եղած դեպքում, կարող եք կցել բեռի պատվերին և կամ ուղարկել մեզ։
-
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Ձեր ներկայացված տվյալների անճշտության պատճառով առաջացած վնասների համար:
-
Բեռի պատվերը հնարավոր է տեղադրել բարձման օրվան նախորդող 48 ժամից ոչ ուշ:
-
Ոչ առևտրային նպատակով տեղափոխվող անհատական(անձանակն) բեռների թույլատրելի ապրանքացուցակի և դրանց քանակների ինչպես նաև փաստաթղթային ձևակերպումների ցանկացած խախտումների համար կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում։
-
Մենք հորդորում ենք պահպանել գործող օրենքները և իրավական ակտերը։ Ցանկացած խնդրի առաջացման դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ։