ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ք․Երևան
,,ԴԳՍ սիստեմս,, ՍՊԸ այսուհետ՝ «Առաքող» ի դեմս՝ տնօրեն Գուրգեն Մկրտչյանի որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից և
(կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
այսուհետ «Հաճախորդ», ի դեմս՝
(պաշտոնը, ազգանունը, անունը)
որը գործում է
(կանոնադրության, լիազորագրի և այլնի)
հիման վրա մյուս կողմից, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին։
Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները
Առաքող - իրավաբանական անձ, որը Հաճախորդի վարձատրությամբ և նրա հաստատած Հայտին համապատասխան իրականացնում է սույն Պայմանագրով սահմանված գործողությունները
Հաճախորդ - ֆիզիկական անձ, անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, որը սույն Պայմանագրով նախատեսված կարգով Հայտով դիմել է Առաքողին
Հայտ - Հաճախորդի կողմից ակնկալվող գործողությունների ամբողջությունն ամրագրող փաստաթուղթ, որը պետք է ուղարկվի Առաքողին սույն Պայմանագրով սահմանված կարգով
-
Պայմանագրի առարկան
-
Առաքողը պարտավորվում է սույն Պայմանագրում սահմանված վարձատրությամբ և Հաճախորդի հաշվին կազմակերպել և իրականացնել ծառայություններ՝ կապված ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման հետ Հայաստանի Հանրապետության տարածքում, ԱՊՀ, Եվրոպական և այլ երկրներում (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Հաճախորդը պարտավորվում է սույն Պայմանագրով և Հայտով սահմանված չափով, կարգով և ժամկետներում վճարել Առաքողի մատուցած ծառայությունների համար։ Առաքողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները՝ իր կամ հաճախորդի ընտրած երթուղով և տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախորդի կամ իր անունից բեռի փոխադրման պայմանագիր (պայմանագրեր) կնքելու, բեռն ուղարկելու և դրա ստանալն ապահովելու, ինչպես նաև բեռի փոխադրման հետ կապված այլ պարտականություններ:
-
Բեռի քանակը և տեսակը, երթուղիները, բեռն ուղարկողները և ստացողները, բեռնատար ավտոմեքենայի տրամադրման գրաֆիկը, բեռնափոխադրման ժամկետները, բեռնափոխադրման արժեքը և այլ անհրաժեշտ տեղեկությունները գրավոր հաստատվում են Կողմերի կողմից յուրաքանչյուր փոխադրումից/փոխադրումներից առաջ բեռնափոխադրման Հայտում կամ DGS systems համակարգի միջոցով, որը համարվում է Պայմանագրի անբաժանելի մասը։
-
Հայտը կարող է ներկայացվել թղթային եղանակով, էլ․ փոստով, ֆաքսով, ինչպես նաև DGS systems համակարգի միջոցով։
-
Հայտը Հաճախորդն Առաքողին կարող է ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, բացառությամբ DGS systems համակարգի միջոցով Հայտն ուղարկելու դեպքերի։
-
Կողմերն իրենց գործունեության ժամանակ պետք է առաջնորդվեն Պայմանագրի դրույթներով, մաքսային օրենսդրությամբ, Միջազգային բեռնափոխադրումների համաձայնագրով, Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայով (CMR), Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին ՀՀ օրենքով, Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին Եվրոպական համաձայնագրով (ЕСТР), ինչպես նաև այն երկրների օրենսդրությամբ, որոնց տարածքով իրականացվում է բեռնափոխադրումը։
-
Կողմերի իրավուքները և պարտականությունները
-
Առաքողը՝
-
կազմակերպում է Հաճախորդի բեռի փոխադրումները՝ թիվ 1 հավելվածում սահմանված ձևով ներկայացվող գրավոր Հայտին կամ DGS systems համակարգի միջոցով ուղարկվող Հայտին համապատասխան,
-
կնքում է փոխադրման պայմանագրեր՝ թիվ 2 հավելվածում սահմանված պայմաններով և ձևերով,
-
աճախորդի պահանջով տեղեկատվություն է ներկայացնում բեռների փոխադրման, պետական և այլ գանձումների դրույքների մասին, որոնց վճարումն անհրաժեշտ է փոխադրումն իրականացնելու համար,
-
պարտավոր է Հաճախորդին հաղորդել իր ստուգած տեղեկատվության մեջ հայտնաբերված բոլոր թերությունների մասին, իսկ դրա անլիարժեքության դեպքում՝ կատարել լրացուցիչ հարցում,
-
պարտավոր է Պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրականացնել անձամբ։ Երրորդ անձանց ներգրավումը հնարավոր է միայն Հաճախորդի համաձայնությամբ,
-
Պայմանագրով նախատեսված ժամկետում Հաճախորդից կամ նրա նշած երրորդ անձից ընդունել բեռը և կազմակերպել դրա փոխադրումը,
-
իրավունք ունի Հաճախորդի համաձայնությամբ և լրացուցիչ վճարմամբ մատուցել Պայմանագրով չնախատեսված այլ ծառայություններ`իրականացնել արտահանման կամ ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալը, մաքսային և այլ փաստաթղթեր ձևակերպելը, բեռի քանակն ու վիճակն ստուգելը, այն բեռնելը և բեռնաթափելը, Հաճախորդից գանձվող տուրքերն ու այլ ծախսերը վճարելը, պայմանավորված վայրում բեռ ստանալը, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ կատարելը,
-
իրավունք ունի դադարեցնել Պայմանագրի կատարումը կամ հրաժարվել դրա կատարումից, եթե Հաճախորդը խախտում է Պայմանագրի դրույթները,
-
եթե Պայմանագրի կատարման ընթացքում կատարել է հավելյալ ծախսեր, որոնք չէր կարող կանխատեսել Հաճախորդի Հայտն ստանալու պահին, ապա այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում իրավունք ունի Հաճախորդից պահանջելու վճարել իր կատարած լրացուցիչ ծախսերը։
-
Հաճախորդը պարտավոր է՝
-
անհրաժեշտության դեպքում Առաքողին տրամադրել տրանսպորտային առաքման գործառույթների իրականացման իրավունքի լիազորագրերը,
-
Առաքողին տրամադրել հետևյալ փաստաթղթերը՝
ա) բեռնափոխադրման գրավոր հայտը,
բ) բեռն ուղեկցող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բեռի որոշակի հատկությունների մասին վկայող փաստաթղթերը,
գ) ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերը, որոնք Առաքողին անհրաժեշտ են Պայմանագրով սահմանված պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար,
-
Պայմանագրի 3-րդ կետին համապատասխան ժամանակին հատուցել Առաքողի ծախսերը և մատուցված ծառայությունների վճարները,
-
Առաքողին տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները բեռնաբարձման, բեռնաթափման, դրանք իրականացնողների, փոխադրման իրականացման ժամկետների, փոխադրվող բեռի տեսակի և քաշի վերաբերյալ,
-
Առաքողին տեղեկատվություն տրամադրել բեռի հատկանիշների, առանձնահատկությունների, փոխադրման կարգի ինչպես նաև այն ամենի վերաբերյալ ինչն անհրաժեշտ է Առաքողին՝ Պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրականացնելու համար,
-
Առաքողին տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան նույնականացնել բեռն ստացողին, այդ թվում՝ կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե, ֆաքս),
-
երաշխավորել, որ փոխադրման հանձնվող բեռն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու որևէ արգելք չկա,
-
բեռը հանձնել փաթեթավորված վիճակում։ Ընդ որում փաթեթավորումը պետք է լինի այպիսին, որ փոխադրման ընթացքում պահպանվի բեռի անվտանգությունը և բացառվի միաժամանակ տեղափոխվող այլ բեռներին, ինչպես նաև բեռները Առաքող ավտոմոբիլային տրանսպորտին վնաս պատճառելը։
-
Հաշվարկների կարգը
-
Հաճախորդը հատուցում է բեռնափոխադրման ժամանակ Առաքողի կատարած բոլոր ծախսերը, երբ Առաքողը ներկայացնում է համապատասխան հաշիվները՝ դրանց կցելով Հաճախորդի բեռների փոխադրմանը վերաբերող երրորդ անձանց հետ տարբեր պայմանագրերի կնքման ժամանակ նրանց կողմից տրված վճարային փաստաթղթերը։ Առաքողը հաշիվները ներկայացնում է ծախսերը հաստատող փաստաթղթերն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
-
Բեռների փոխադրման կազմակերպման ծառայությունների իրականացման համար վարձատրությունը Հաճախորդը վճարում է Պայմանագրի անբաժանելի մասը կազմող թիվ 1 հավելվածում Առաքողի նշած սակագներով և դրույքներով ներկայացված հաշիվներին կամ DGS systems համակարգով իր կողմից հաստատված Հայտին համապատասխան։
-
Պայմանագրով սահմանված ծառայությունների համար Հաճախորդն Առաքողին վճարում է ծառայությունների մատուցման ավարտից հետո 7 (յոթ) օրվա ընթացքում։
-
Կողմերի պատասխանատվությունը
-
Կողմերը Պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Կողմը, որը խախտել է Պայմանագրի դրույթները, պարտավոր է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել այդ խախտումները վերացնելու ուղղությամբ և այդ մասին հայտնել մյուս կողմին։
-
Կողմերից յուրաքանչյուրը պետք է իր պարտավորությունները կատարի պատշաճ ձևով՝ մյուս կողմին ցույց տալով հնարավոր աջակցություն։
-
Առաքողն ընդունված Հայտին համապատասխան բեռի փոխադրման համար տրանսպորտային միջոցները չտրամադրելու, իսկ Հաճախորդը բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցներն այլ նպատակներով օգտագործելու համար կրում են պատասխանատվություն օրենքով և Պայմանագրով սահմանված կարգով։
-
Առաքողն ազատվում են տրանսպորտային միջոցները չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել՝
ա) անհաղթահարելի ուժի (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ) հետևանքով
բ) որոշակի ուղղություններով բեռների փոխադրումներն օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետևանքով
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում։
-
Առաքողը պատասխանատվություն է կրում բեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել փոխադրման համար այն ընդունելուց հետո՝ մինչև բեռն ստացողին հանձնելը, եթե չի ապացուցում, որ այն տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք Առաքողը չէր կարող կանխել կամ կանխարգելել։
-
Բեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը Առաքողը հատուցում է՝
ա) բեռի կորստի կամ պակասորդի դեպքում՝ կորած կամ պակասած բեռի արժեքի չափով
բ) բեռի վնասվածքի դեպքում այն գումարի չափով, որով նվազել է բեռի արժեքը, իսկ վնասվածքի վերակագնման անհնարինության դեպքում՝ բեռի ամբողջ արժեքի չափով,
գ) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կորստի դեպքում՝ հայտարարված արժեքի չափով։
Բեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված գնից, իսկ հաշվում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում՝ այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։
-
Բեռի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ Առաքողը Հաճախորդին վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած կամ վնասված բեռի փոխադրման համար։
-
Բեռի պահպանված չլինելու պատճառների մասին Առաքողի կազմած միակողմանի փաստաթղթերը վեճի դեպքում դատարանի կողմից կարող են ընդունվել որպես հիմք՝ Առաքողի կամ Առաքողի պատասխանատվության համար։
-
Հաճախորդը պատասխանատվություն է կրում Առաքողի կողմից Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության ճշմարտացիության համար։
-
Եթե Հաճախորդը բեռի առանձնահատկությունների, հատկանիշների, բեռնաբարձման եղանակի, ինչպես նաև Առաքողի՝ սույն Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու համար այլ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ հայտնել է ոչ լիարժեք տեղեկատվություն կամ ընդհանրապես տեղեկատվություն չի տրամադրել, ապա պարտավոր է հատուցել դրա հետևանքով Առաքողի կրած բոլոր վնասները։
-
Հաճախորդը պարտավոր է հատուցել Առաքողի կրած բոլոր այն ծախսերը, որոնք առաջացել են բեռնաբարձման կամ բեռնաթափման վայրի փոփոխման, Հաճախորդի կողմից չտրամադրված, թերի կամ սխալ տեղեկատվության հետևանքով։
-
Հաճախորդը պարտավոր է հատուցել Առաքողին կրած բոլոր այն վնասները, որոնք առաջացել են բեռնաբարձման կամ բեռնաթափման համար ընդունված նորմերի խախտումների հետևանքով։
-
Հաճախորդը պարտավոր է Առաքողին ներկայացնել կամ հանձնել բեռն ուղեկցող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
-
Տրանսպորտային առաքման հայտի կազմումը
-
Բեռի փոխադրման կազմակրպումն իրականացվում է Հաճախորդի կոմից տրամադրված Հայտի կամ DGS systems համակարգի միջոցով հաստատված Հայտի հիման վրա, որի կազմումը պետք է համապատասխանի սույն կետի պահանջներին։
-
Հայտը պետք է ներկայացվի բեռի բարձման համար ավտոմոբիլային տրանսպորտն ուղարկելուց ոչ ուշ քան 24 ժամ առաջ էլ․ փոստի, ինչպես նաև թղթային տարբերակով՝ առձեռն, ֆաքսով կամ DGS systems համակարգի միջոցով։
-
Հայտը պետք է պարունակի սույն կետում նշված բոլոր տվյալները, լինի ստորագրված և կնքված, իսկ DGS systems համակարգի միջոցով ուղարկելիս՝ հաստատված։ Հայտը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։ Պայմանագրի և Հայտի դրույթների միջև հակասության դեպքում գործում են Հայտի դրույթները։
-
Հայտն Առաքողի կողմից կատարման է ընդունվում դրա ստորագրման և կնքման կամ հաստատման եղանակով։ Հայտում նշվածի վերաբերյալ երկկողմանի համաձայնություն ձեռք բերելուց հետո այն ստանում է իրավաբանական ուժ և դառնում Պայմանագրի անբաժանելի մասը։
-
Հայտում պետք է նշվեն՝
-
Հաճախորդի անվանումը
-
Հաճախորդի հասցեն
-
Հաճախորդի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը
-
Հաճախորդի հեռախոսահամարը
-
բեռնափոխադրման սկզբնական և ընթացիկ երթուղին
-
բեռնափոխադրման ամիսը, ամսաթիվը և ժամը
-
բեռնաբարձման հասցեն
-
բեռնաբարձման ամիսը, ամսաթիվը և ժամը
-
բեռն ստացողի մասին տվյալներ
-
բեռնաթափման հասցեն
-
բեռնաթափման ամիսը, ամսաթիվը և ժամը
-
բեռի տեսակը
-
բեռի արժեքը
-
բեռի քաշը
-
բեռի ծավալը
-
բեռի հատկանիշներն ու առանձնահատկությունները
-
բեռնաբարձման եղանակը
-
բեռնափոխադրման համար անհրաժեշտ կամ պահանջվող մեքենան
-
ծառայության արժեքը
-
վճարման կարգը, եղանակը և ժամկետները։
-
Ծառայության մատուցման արժեքը և վճարման կարգը կողմերի միջև համաձայնեցվում է նախապես և ամրագրվում է Հայտում կամ դրանց վերաբերյալ համաձայնեցումն իրականացվում է DGS systems համակարգի միջոցով։
-
Հայտում պետք է նշվեն նաև բեռնափոխադրումն իրականացնող մեքենայի և վարորդի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները։
-
Փոխադրում
-
Առաքողը փոխադրումն իրականացնում է Հայտում սահմանված կարգով և ժամկետներում։
-
Հաճախորդի պատվերով Առաքողը տեղեկություններ է տրամադրում փոխադրման ընթացքի վերաբերյալ, եթե Հաճախորդը չի հանդիսանում DGS system համակարգի օգտատեր։
-
Մեքենան բարձման վայր պետք է ժամանի մինչև բարձման օրը ժամը 9:00-ն, եթե այլ բան նախատեսված չէ Հայտում կամ DGS system համակարգով։
-
Բարձման և բեռնաթափման համար տրամադրվում է 48 ժամ ժամանակ՝ սկսած ավտոմեքենայի ժամանելու պահից, եթե ավտոմեքենան ժամանելու է մինչև տվյալ օրվա 9։00-ն կամ Հայտում նշված ժամանակը։ Իսկ եթե մեքենան բեռնաբարձման կամ բեռնաթափման վայր է ժամանել տվյալ օրվա ժամը 9։00-ից կամ Հայտում նշված ժամանակից հետո, ապա 48 ժամի հաշվարկն սկսվում է ավտոմեքենայի ժամանելուն հաջորդող օրվա 9։00-ից։
-
Բեռնաբարձման կամ բեռնաթափման ժամկետը 48 ժամից ավելի ուշացնելու դեպքում Հաճախորդը պարտավոր է ուշացած յուրաքանչյուր ամբողջական օրվա համար մյուս կողմին վճարել տուժանք՝ 50․000 դրամի չափով։ Ուշացման ժամկետի հաշվարկի մեջ ոչ աշխատանքային և տոն օրերը չեն ներառվում, եթե մեքենան մոտեցել է դրանց նախորդող աշխատանքային օրը։
-
Եթե բարձման ժամանակ առաջանում են տարաձայնություններ բարձման ձևերի և/կամ փաթեթավորման վերաբերյալ, որը կարող է դառնալ փոխադրման ժամանակ բեռի վնասման պատճառ, ապա Առաքողը պետք է այդ մասին անհապաղ տեղյակ պահի Հաճախորդին՝ ուղարկելով խնդիրը հավաստող նկարները և սպասել Հաճախորդի պատասխանին:
-
Հաճախորդը պարտավոր է կազմակերպել վարորդի անարգել մուտքը բեռի բարձման/բեռնաթափման վայր՝ հակառակ դեպքում Առաքողը ոչ մի պատասխանատվություն չի կրում բեռի պակասորդի համար։
-
Այն դեպքում, երբ Հաճախորդի բեռի քաշը գերազանցում է Հայտում նախատեսվածը, Հաճախորդը պարտավոր է Առաքողին վճարել տուժանք՝ 50․000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև փոխհատուցել Առաքողի փաստացի կրած բոլոր վնասները։
-
Հաճախորդը պարտավոր է կազմակերպել բեռի բարձումն այնպես, որ ավտոմոբիլային տրանսպորտի սռնիների ծանրաբեռնվածությունը չգերազանցի փոխադրման ստանդարտ նորմերով նախատեսվածը, հակառակ դեպքում՝ պարտավոր է Առաքողին փոխհատուցել դրա հետևանքով նրա կրած բոլոր վնասները։
-
Հաճախորդը պարտավոր է Առաքողին տեղեկացնել բեռի հատուկ պայմանների մասին (դրանց առկայության դեպքում), հակառակ դեպքում փոխադրումն իրականացվում է Առաքողի համար սովորական եղանակով։
-
Հաճախորդը պարտավոր է իրականացնել բեռի համապատասխան մաքսային ձևակերպումները, բեռնաբարձման, բեռնաթափման աշխատանքները՝ տրանսպորտային միջոցը տրամադրվելուց հետո 48 ժամվա ընթացքում, բացառությամբ առաջին ոչ աշխատանքային և տոն օրերի՝ բեռի ուղարկման վայրում, իսկ բեռի ժամանման վայրում՝ տրանսպորտային միջոցի ժամանման պահից։ Նշված պարտավորությունը չիրականացնելու դեպքում Հաճախորդը Առաքողին վճարում է տուժանք՝ 50․000 ՀՀ դրամի չափով։
-
Հաճախորդի կողմից հաստատված Հայտից հրաժարվելու դեպքում Առաքողին վճարվում է տուժանք՝ փոխադրման հաստատված արժեքի 30 %-ի չափով։
-
Այն դեպքում, երբ Հաճախորդը Առաքողին չի հանձնում/ներկայացնում բեռն ուղեկցող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա համապատասխան մարմինների կողմից բեռը կանգնեցնելու դեպքում Առաքողը ոչ մի պատասխանատվություն չի կրում բեռի փչացման, բեռի փոխադրման ժամկետների խախտման համար, իսկ Հաճախորդը Առաքողին պարտավոր է փոխահատուցել նրա կրած վնասներն ամբողջությամբ։
-
Բեռների վերահասցեավորման կամ Հայտի պայմանների փոփոխության դեպքում մեքենաների հավելյալ անցած ճանապարհը վճարվում է երկկողմ համաձայնությամբ որոշված սակագնով։
-
Միջազգային բեռնափոխադրում իրականացնելու ժամանակ Հաճախորդը պարտավոր է ապահովել բեռների մաքսային զննումը (CMR և TIR-CARNET, ապրանքատրանսպորտային ապրանքագրերի և բեռների համար այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, որոնք կապահովեն անարգել անցում ուղարկող, ստացող և տրանզիտային երկրների պետական սահմաններով) 48 ժամվա ընթացքում՝ մեքենան բարձման համար տրամադրելու պահից սկսած։
-
Բեռնաթափումից հետո վարորդը նշում է բեռնափոխադրման ավարտի մասին, որից հետո պետք է ներկայացվի հաշիվ՝ վճարումն իրականացնելու համար։
-
Հաճախորդը իրավունք ունի հաստատված հայտից հրաժարվել մինչև բարձումից 24 ժամ առաջ։ Դրանից ուշ հրաժարվելու դեպքում վճարում է տուժանք համաձայն սույն պայմանագրի 6․13 կետի։
-
Առաքողի կողմից հաստատված Հայտից հրաժարվելու դեպքում Հաճախորդին վճարվում է տուժանք՝ փոխադրման հաստատված արժեքի 30 %-ի չափով։
-
Բեռի ապահովագրումը
-
Առաքողն իրավունք ունի կիրառելու Պայմանագրով և Հայտով սահմանված իր պարտավորություններից բխող հնարավոր ռիսկերի ապահովագրության մեխանիզմ:
-
Առաքողը Հաճախորդին ներկայացնում է փոխադրման առնչությամբ բոլոր հնարավոր ռիսկերը և խորհուրդ է տալիս ապահովագրել բեռն իր երաշխավորած ապահովագրական ընկերությունում։
-
Եթե Հաճախորդն անհրաժեշտ է համարում բեռի ապահովագրումը, ապա այդ մասին նշում է Հայտում։
-
Վտանգավոր բեռներ
-
Շուտ փչացող կամ ոչնչացող, պայթյունավտանգ և ընդհանրապես իրենց բնույթով վտանգավոր բեռները Առաքողի կողմից կարող են իրացվել կամ չեզոքացվել՝ առանց Հաճախորդին պատճառած վնասների հատուցման, եթե Հաճախորդը բեռը հանձնելիս չի տեղեկացրել դրա առանձնահատկությունների մասին։
-
Առաքողը կարող է նախորդ կետում նշված ձևով վարվել Հաճախորդի հանձնած բեռի հետ նաև այն դեպքում, երբ Հաճախորդը բեռի հատկանիշների վերաբերյալ հայտնել է սխալ տեղեկություններ կամ առանձնահատկություններ, և Առաքողն այդ մասին չէր կարող իմանալ բեռի արտաքին ուսումնասիրությունից։
-
Եթե 8․1 կետում նշված տեսակի բեռներն ընդունվել են փոխադրման և առաջացել է այնպիսի իրավիճակ, որ դրանք վտանգ են սպառնում շրջակա միջավայրին, երրորդ անձնաց կամ Առաքողի գույքին և Հաճախորդը չունի այդ բեռն անհապաղ վերցնելու հնարավորություն կամ հնարավորություն ունենալու պարագայում անհապաղ չի վերցնում դրանք, ապա Առաքողն իրավունք ունի վնասազերծել կամ ոչնչացնել այդ բեռը՝ չկրելով Հաճախորդի կրած վնասների փոխհատուցման պարտականություն։
-
Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
-
Կողմերը Պայմանագրով սահմանված պարտականությունները մասնակի կամ ամբողջական չկատարելու համար ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտականությունների պատշաճ կատարումը հնարավոր չէր անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, այսինքն՝ արտակարգ և անհաղթահարելի հանգամանքների դեպքում՝ հրդեհ, բնական աղետ, պատերազմ կամ ռազմական գործողություններ, ձյան հոսք, շրջափակում, հափշտակություններ, պետական մարմինների կողմից ընդունված ակտեր և արգելող գործողություններ, արտահանման կամ ներմուծման արգելում, ավտոճանապարհների ժամանակավոր փակում, ավտոճանապարհներով երթևեկության անհնարինություն և այլն։
-
Վերը նշված հանգամանքների առկայության և դրանց շարունակության ապացույց են հանդիսանում փաստաթղթերը, որոնք կտրվեն համապատասխան իրավասու մարմինների կամ համապատասխան Առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
-
Այն դեպքում, երբ այդ հանգամանքները շարունակվում են մեկ ամսից ավելի, սույն Պայմանագրի յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հրաժարվելու Պայմանագրի հետագա կատարումից, եթե տվյալ վիճակում կողմերն այլ համաձայնության չեն եկել։ Այս դեպքում Կողմերից ոչ մեկն իրավունք չունի մյուս կողմից պահանջելու վնասների փոխհատուցում։
-
Կողմը, որը չի կարողանում իրականացնել իր պարտականությունն ըստ Պայամանագրի՝ պետք է այդ մասին տեղյակ պահի մյուս կողմին ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ պայմանների ի հայտ գալուց հետո՝ 24 (քսանչորս) ժամվա ընթացքում։
-
Վեճերի լուծման կարգը
-
Պայմանագրից բխող վնասների հետ կապված պահանջները պետք է ներկայացվեն դրանց հիմքերը ծագելուց հետո 15 օրվա ընթացքում։
-
Պահանջը ներկայացնելու օր է համարվում նամակի կամ ծանուցման ստացման օրը։
-
պահանջն ստացած կողմը պարտավոր է այն քննարկել և պատասխանել ոչ ուշ քան պահանջն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում։
-
Պայմանագրի առնչությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ դատարանների քննությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
-
Եզրափակիչ դրույթներ
-
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Առաքողի մատուցած ծառայությունների համար Հաճախորդի կողմից վճարելու պահը։
-
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվելու Պայմանագրի կատարումից՝ մյուս կողմին ողջամիտ ժամկետներում տեղեկացնելով այդ մասին։ Պայմանագրի կատարումից հրաժարվելու մասին հայտարարած Կողմը պետք է հատուցի Պայմանագրի լուծման հետ կապված մյուս Կողմի կրած ծախսերը։
-
Պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները վավեր են համարվում, եթե կատարված են գրավոր և ստորագրված կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողից։
-
Պայմանագրի բոլոր հավելվածները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը
-
Պայմանագիրը կնքված է հայերենով երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։ DGS systems համակարգով հաստատված Հայտն ունի Պայմանագրի ուժ և հավասարեցվում է գրավոր Պայմանագրին։
-
Եթե Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում առաջանում են այնպիսի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են պարտավորությունների հետագա կատարմանը, ապա Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ձեռնարկել այդ խոչընդոտները հաղթահարելու համար իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները։ Այդպիսի միջոցներ չձեռնարկած կողմը զրկվում է այդ խոչընդոտների հետևանքով կրած վնասների հատուցում պահանջելու հնարավորությունից։
-
անկային վավերապայմանների, գտնվելու վայրերի կամ հասցեների, հեռախոսահամարների կամ կապի այլ միջոցների, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկատվության փոփոխման դեպքում սույն Պայմանագրի կողմերը պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան դրանց փոփոխվելուց հետո 3(երեք) օրվա ընթացքում միմյանց տեղեկացնել այդ մասին, հակառակ դեպքում՝ որպես հիմք ընդունվում են նախապես տրամադրված տեղեկությունները։
-
Կողմերը հաստատում են, որ ինչպես Պայմանագիրը, այնպես էլ դրա հավելվածներն ու Հայտը՝ ուղարկված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ հաստատված DGS systems համակարգի միջոցով, ունեն իրավաբանական ուժ և հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը։
-
Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Առաքող |
|
Հաճախորդ |
,, ԴԳՍ ՍԻՍՏԵՄՍ,, ՍՊԸ
|
|
|
ք․Երևան Գյուլբենկյան շ․34ա, բն40
|
|
|
Հ/Հ ,,Ամերիաբանկ,, ՓԲԸ 1570057665200101
|
|
|
ՀՎՀՀ՝00210415
|
|
|
Տնօրեն՝ Գուրգեն Մկրտչյան
|
|
|